Home - stpatriarch/PokerChance GitHub Wiki

Բարի գալուստ PokerChance հավելվածի Վիկի

Այստեղ ես փորձել եմ ներկայացնել թե ինչ դեր է կատարում մոդլուներից յուրաքանչյուրը և նրանցում իրականցաված ֆունկցիաները և դասերը...

ԿԱՐԵՎՈՐ Է

Ծրագիրը համագործակցում է Python 3.7 կամ ավելի բարձր վերսիաների հետ։

PokerChance   |   ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ։

Ռեպոզիտորիայի պատճենում։

Ռեպոզիտորիան պատճենելու համար պետք է բացել տերմինալը, անցնել այն դիրեկտորինա որտեղ ցանկանում եք տեղադրել հավելվածը և տերմինալում հավաքել https://github.com/StPatriarch/PokerChance.git հրամանը։

Տվյալների բազզայի տեղադրում։

Ծրագրի աշխատանքը ապահովում է PostgreSQL տվյալների բազզան։ Այն տեղադրելու համար կարող եք այցել այս հղումով եթե ձեր Օպերացոն Համակարգը MacOs է կամ անցեք սրանով ընտրելով ձեր ՕՀ։ Ներբեռնե՜լ PostgreSQL 13-ը կամ դրանից ավելի բարձր վերսիա։ Ներբեռնելուց հետո պետք է տերմինալով մտնենք հավելվածի հիմնական դիրեկտորիա և այնտեղ գործարքել այս python3 bash_dumping.py հրամանը որը ավտոմատ կերպով կստեղծի ՏԲ համապատասխան անունով և այնտեղ կտեղադրի բոլոր անհրաժեշտ տվյալները և աղյուսակնեը որից օգտվում է հավելվածը։

Անհրաժեշտ գրադարնների տեղադրում։

Հավելվածի կորրեկտ աշխատանքը ապահովում են մի քանի գրադարաններ որոնք չեն համարվում Python լռելայն գրադարաններ (այսինքն՝ դրանք առկա չեն python-ում և դրանք պետք է տեղադրել առանձին)։ Դրանք տեղադրելու համար պետք է նորից տերմինալում անցնել այն դիրեկտորիան, որտեղ արդեն տեղադրել եք ծրագիրը և կատարել pip install -r requirements.txt հրամանը, անկախ նրանից թե դուք գտնվում եք վիրտուալ տիրույթում (virtual environment կամ venv) թե ոչ։

Ծրագրի մոդուլների տեղադրում։

Ինչպես կարելի է տեսնել ծրագիրը մոդուլային է այսինքն բաղկացած է մի քանի մասերից։ Որպեսզի այս ամենը աշխատի որպես մեկ ամբողջական մեխանիզմ դրանք պետք մեկը մյուսի հետ կապել ներկրումներով (import), այստեղ կարելի է բախվել խնդրի։ Քանի որ Python-ը ներկրված մոդուլները կամ ֆայլերը փնտրում է միայն հատուկ վայրերում (օրինակ՝ սեփական տեղադրված գրադրանների լռելայն ցանկում)։ Եթե մոդուլը այնտեղ չգտնվի Python-ը կարտաբերի բացառություն import error: miodule_name not found։ Խնդրից խուսափելու համար պետք է նաև ծրագրի մոդուլները տեղադրել այդ ցանկում ինչպես, որ գրադարնների պարագայում։ Դրանք տեղադրելու համար պետք է տերմինալում անցնել այն դիրեկտորիան որտեղ արդեն տեղադրել եք ծրագրիը և կատարել python setup.py install։ Նշեմ, որ setup.py ֆայլը արդեն առկա է ծրագրի դիրեկտորիայում։

Այժմ դրանից օգտվելու համար դուք կարող եք տերմինալում այցելել ծրագրի դիրեկտորիա և մեկնարկելով main.py ֆայլը այս հրամանով python3 main.py։