Multi step word problems with whole numbers exercise 3 - Seda1/Multi-step-word-problems-with-whole-numbers-exercise-3 GitHub Wiki
Welcome to the Multi-step-word-problems-with-whole-numbers-exercise-3 wiki! Բազմաքայլ տեքստային խնդիրներ ամբողջ թվերով, վարժություն 3
Մարկը պտտեցնում է իր հեծանիվը րոպեյում 70 անգամ: Հետևյալներից որոնք են ընդունելի տարբերակներ Մարկի հեծանիվ պտտեցնելու վերաբերյալ: Եկեք մի փոքր մտածենք: Մի րոպեն ունի 60 վայրկյան: Նա պտտեցնում է 70 անգամ 1 րոպեյում: Եթե նա 1 րոպեյում պտտեցներ 60 անգամ, ապա նա կկատարեր 1 պտույտ 1 վայրկյանում: Քանի որ, նա պտտեցնում է րոպեյում 70 անգամ, ապա նա կատարում է 1 վայրկյանում մեկից ավելի պտույտ: Ըստ առաջին տարբերակի Մարկը կատարում է վայրկյանում 4000 պտույտ: Եթե սա ճիշտ լիներ, ապա 1 րոպեյում, նա կկատարեր 70-ից ավելի թվով պտույտներ: Դա կլիներ 400060 պտույտ մեկ րոպեյում: Այսպիսով, առաջին տարբերակը ճիշտ չէ: Ըստ երկրորդ տարբերակի Մարկը կատարում է ժամում 1 պտույտ: Մի ժամը 60 րոպե է: Եթե նա 1 րոպեյում կատարում է 70 պտույտ, ապա 60 րոպեյում կկատարի 6070 պտույտ, այսինքն 4200 պտույտ մեկ ժամում: Հետևաբար երկրորդ տարբերակը նույնպես սխալ է: Ըստ երրորդ տարբերակի Մարկը կատարում է վայրկյանում մոտավորապես 1 պտույտ: Մենք արդեն գիտենք, որ 1 րոպեն ունի 60 վայրկյան և եթե նա պտտեցնում է րոպեյում 70 անգամ, ապա նա պտտեցնում է 70/60 անգամ մեկ վայրկյանում: 70-ը 60-ի բաժանելիս կստանանք 1-ից փոքր ինչ մեծ թիվ` մոտավորապես 1: Այսպիսով այս տարբերակը ճիշտ է: Ըստ չորրոդ տարբերակի Մարկը կատարում է ժամում 4000 պտույտ: Եթե նա կատարում է րոպեյում 70 պտույտ և եթե 1 ժամը 60 րոպե է, ապա նա ժամում կատարում է 70*60 պտույտ, այսինքն 4200 պտույտ: Մոտարկելու դեպքում այս տարբերակը նույնպես ճիշտ է: